Գողության համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
09.04.2020 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 12.15-ին, Վանաձորի Տարոն-2 թաղամասից բերման է ենթարկվել 35-ամյա Ռոման Ս.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Ռոման Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: