Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
01.06.2020 10:51
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՀՀ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 31-ին, ժամը 19.00-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 28-ամյա Աշոտ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: