ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասից բերման է ենթարկվել Ծաղիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 326-րդ (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծաղիկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Գառնի գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Սարգիս Ի.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը) մեղադրանքով դատարանի պատիժը կրելուց խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: