Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 16.50-ին, Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 22-ամյա Մայիս Ս․-ն։ 2018թ. նոյեմբերի 17-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի՝ կողոպուտի մեղադրանքով:
Մայիս Ս․-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ և ՀՀ երկքաղաքացի 53-ամյա Լուիզա Ի․-ն, նույն ինքը՝ Լիլիա Հ․-ն։ Նա 2017թ. հունիսի 9-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329.1 հոդվածի 2-րդ մասի՝ փաստաթղթեր կեղծելու և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
***
Փետրվարի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 33-ամյա Ջամիլ Զ․-ին, որը 2018թ. մարտի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 պրիմ 1 հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կաննոները խախտելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: