Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 10.45-ին, կամավոր ներկայացել է Արմեն Ղ․-ն, որը հետախուզվում էր ՌԴ Տվերսկոյ շրջանի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159.3 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: