1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հունիսի 2-ին, ժամը 14.30-ին, Ազատամարտիկների փողոցից բերման են ենթարկել Էրիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 10.40-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից բերման է ենթարկվել 35-ամյա Վարդան Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 14.00-ին, Ավանի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Գոհար Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոնիսի 3-ին, ժամը 02.40-ին, Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Դավիդ Գ.-ն, որը 2019 թ. հունիսի 6-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը, որի հետևանքով առաջացել է ծանր մարմնական վնասվածք) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 23.10-ին, Լոռու մարզի Ձորամուտ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գիորգի Չ.-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գիորգի Չ-ն հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 17.45-ին, Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վարդան Մ.-ն, որը մայիսի 20-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով։
Նա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

***
Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 19.30-ին, Գյումրի քաղաքի Սևյան փողոցում հայտնաբերվել և Անիի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հակոբ Փ.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հակոբ Փ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: