Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
03.12.2019 15:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել Տիգրան Ս․-ն, ով դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդածի /Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: