Հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում

Ոստիկանության Ստեփանավանի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին, ժամը 12.00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Վարդան Ղ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: