Հետախուզվողներ են բերման ենթարկվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 6-ին, ժամը 15.45-ին, Պռոշյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 30-ամյա Սասուն Հ-ն, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Մարտի 6-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Դալարիկ գյուղից բաժին բերման են ենթարկել 31-ամյա Էդգար Օ-ին, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: