ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 09.10-ին, Շիրակի փողոցից բաժին բերման է ենթարկվել Աշոտ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով, օգոստոսի 7-ին, ժամը 21.20-ին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Մարատ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1.1-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին, ժամը 18.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել Լեյլի Մ.-ին, որը փետրվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: