Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
09.06.2020 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 8-ին, ժամը 11.15-ին, Չարբախի բաժանմունք է ներկայացել 35-ամյա Հրաչյա Ա.-ն, որը հունիսի 3-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հրաչյա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: