Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
10.04.2020 10:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 21.00-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Կորյուն Պ.-ն, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: