Իջևանի բաժնի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
05.02.2021 12:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 4-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Էրիկ Օ.-ին, որը 2018 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ և 134-րդ հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: