ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հունվարի 31-ին անձնագրային և վիզաների վարչությունից բերման են ենթարկել 42-ամյա Վարդգես Ղ.-ին, որը 2018 թ. մարտի 2-ից ՌԴ Տուապսե քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					