Արաբկիրի ոստիկանները Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել
01.09.2021 13:39
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Վահե Ն.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը ՝ստորագրություն:
Վահե Ն.-ն տեղափոխվել է Ստեփանավանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: