Կենտրոնականի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.11.2021 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հոկտեմբերի 30-ին Աբովյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 65-ամյա Ռազմիկ Մ.-ին, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: