Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվայում
01.12.2018 13:44
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվայում հայտնաբերվել և Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Աշոտ Հ․-ն։
Նա 2006 թվականի մարտի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու մեղադրանքով:
Աշոտ Հ․-ն փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: