Քրեական հետախույզներն ու պարեկայինները հետախուզվողի են հայտնաբերել
15.11.2021 12:01
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին Բադալ Մուրադյան փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Կամո Հ.-ն, որը նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: