Կենտրոնական բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.06.2021 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 1-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 47-ամյա Ժիրայր Ս.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ժիրայր Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: