ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
02.09.2021 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արթուր Մ.-ն, որը հունվարի 4-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկու շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: