Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					