Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 3-ին բաժին է ներկայացել 29-ամյա Հրաչյա Հ.-ն, որը հոկտեմբերի 28-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հրաչյա Հ.-ն ներկայացվել է Մաշտոցի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					