Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
06.03.2021 13:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը մարտի 3-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել Արտյոմ Մ.-ին, որը 2016 թ. փետրվարի 8-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական oրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: