Բերման ենթարկված երիտասարդը հետախուզման մեջ էր
06.09.2021 11:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ սեպտեմբերի 4-ին Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված 26-ամյա Արթուր Մ.-ն հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: