ՔՈԳՎ ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
07.02.2022 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին Երևան քաղաքի Փափազյան փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 35-ամյա Գրիգոր Մ.-ն, որը հունվարի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գրիգոր Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: