Համայնքային ոստիկանները և վետերանները հետախուզվողին հայտնաբերեցին Քոչարի փողոցում
07.09.2021 11:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 6-ին Երվանդ Քոչարի փողոցից բերման է ենթարկվել 60-ամյա Խաչիկ Հ.-ն, որը ոստիկանության Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: