Հետախուզվողը հայտնաբերվել և հանձնվել է դատարանին

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 7-ին, ժամը 11.40-ին Երևան քաղաքի Հերացու և Չարենցի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 41-ամյա Հրաչիկ Խ.-ն, ով նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության փորձի, և 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Հրաչիկ Խ.-ն հանձնվել է Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: