Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում
09.06.2021 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ, հունիսի 8-ին Ասկերանի շրջանի Սարդաշեն գյուղից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 55-ամյա Սամվել Մ.-ին, որը 2015 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սամվել Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: