Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմավիրի մարզում
09.08.2021 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 20-ամյա Արմեն Հ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: