Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
11.01.2021 12:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին Կոմիտասի պողոտայից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Գագիկ Ս.-ն, որը դեկտեմբերի 30-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: