Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 21-ամյա Արթուր Ե.-ին, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Ե.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: