Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Իսակովի պողոտայում
11.11.2021 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին Ծովակալ Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել Սամվել Ն.-ն, որը Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սամվել Ն.-ն ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: