Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Օձուն գյուղում
23.01.2021 13:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Օձուն գյուղի մի տնից բերման է ենթարկվել 57-ամյա Սանասար Ղ.-ն, որը հետախուզվում էր Հունաստանի Հանրապետությունում՝ Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: