Մաշտոցի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
14.01.2022 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հունվարի 13-ին Նորք-Մարաշի 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Ա.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: