Քրեական հետախույզներն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
14.12.2021 11:15
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 13-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 43-ամյա Հասմիկ Հ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հասմիկ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: