Հետախուզվողը հայտնաբերվեց Այգեձորի և Պռոշյան փողոցների խաչմերուկում
15.04.2022 10:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ապրիլի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Այգեձորի և Պռոշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 69-ամյա Գագիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: