Համայնքային ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
15.11.2021 11:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի և Էրեբունու բաժինների համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Վաղարշյան փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Գայանե Ա.-ն, որը օգոստոսի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գայանե Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: