Հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանների կողմից
16.06.2021 10:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին բաժին է ներկայացել 35-ամյա Վահագն Ղ.-ն, որը ապրիլի 15-ից Մոսկվա քաղաքի Հյուսիսարևմտյան վարչական շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագրծման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: