ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
17.04.2021 11:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը ապրիլի 16-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 25-ամյա Հովհաննես Մ.-ին, որը 2016 թ. փետրվարի 2-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հովհաննես Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: