ՔՈԳՎ օպերխումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
18.04.2022 15:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերխումբը ապրիլի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 38-ամյա Հարություն Ա.-ին, որը 2020 թ. մայիսի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի (Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: