ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 12.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա Տարոն Ն.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Տարոն Ն.-ն ներկայացվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: