Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Տիգրան Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					