ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկաններն ու վետերանները հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանում

Շենգավիթի ոստիկաններն ու վետերանները հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շենգավիթի վետերանների հետ համատեղ դեկտեմբերի 18-ին Չարենցավան քաղաքի Պարոնյան փողոցից բերման են ենթարկել 39-ամյա Էդիկ Մ.-ին, որը դեկտեմբերի 7-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդիկ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: