Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վարդենիսում
20.02.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 19-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Վարդենիս քաղաքի Ստեփանյան փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել Սամվել Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: