ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
12.05.2020 10:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մայիսի 11-ին բերման են ենթարկել 38-ամյա Էդմոն Ք.-ին, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: