ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հուլիսի 20-ին անձնագրային և վիզաների վարչությունից բերման են ենթարկել 53-ամյա Գևորգ Ա.-ին, որը 2018 թ. փետրվարի 6-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
