Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 20-ին Էրեբունու փողոցից բաժին բերման են ենթարկել 28-ամյա Ավետիս Ա.-ին, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: