Պարեկները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
22.01.2022 11:56
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 21-ին Մաշտոցի պողոտայից Կենտրանական բաժին բերման են ենթարկել 22-ամյա Էդգար Ա.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: