Կենտրոնականի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 21-ին Սիսվան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Մկրտիչ Հ.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: