Տաշիրի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
23.01.2021 13:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Երևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է բերման ենթարկվել 37-ամյա Արման Ա.-ն, որը հունվարի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: